211652_close_icon
views-count5537 դիտում article-date 11:52 16-09-2017

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ 117-ամյա Վայոլեթ Բրաունը

Յամայկայում մահացել է պաշտոնապես աշխարհի ամենատարեց կինը համարվող Վայոլեթ Մոսսե-Բրաունը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Յամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսսը։ «Տիկին Վայոլեթ Մոսսե-Բրաունը մահացել է։ Նա 117 տարեկան էր։ Ննջիր խղաղությամբ»,-գրել է վարչապետը։ Վայոլեթը Երկիր մոլորակի ամենատարեց կինն էր համարվում այս տարվա ապրիլի 15-ից, ինչպես նաև համարվում էր մոլորակի վրա ամենաերկարն ապրած 5 անձանցից մեկը։

Նմանատիպ նյութեր