211652_close_icon
views-count7127 դիտում article-date 17:30 15-09-2017

ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին. Իվետա Տոնոյան

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց հանձնարարել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացրած նախագծերը լուրջ ուսումնասիրել և վերջում ներկայացնել տեսակետ: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք կմիանա՞ն «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, թե դաշինքի տնտեսական բլոկն արդեն իսկ ուսումնասիրում է խնդիրը: «Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ ինքնանպատակ չէ դուրս գալը կամ չգալը, քանի որ պետք է ուսումնասիրվի, պետք է օգտագործվի ԵԱՏՄ-ի չօգտագործված պոտենցիալը»,- ասաց Տոնոյանը: Վերջինս նաև նշեց, որ իրենց դաշինքում քննարկվել է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցը. «Այս մասով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, մի շարք համայնքներում ԲՀԿ-ն մասնակցություն է ունենալու»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր