Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով: