211652_close_icon
views-count9658 դիտում article-date 16:59 14-09-2017

Գերմանիայում ռումբի մասին ահազանգից հետո «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավի ուղևորներին տարհանել են

Գերմանիայի Քյոլն քաղաքի միջազգային օդանավակայանում ստացված ռումբի մասին ահազանգից հետո «Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավից ուղևորներին տարանել են։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Դաշնային ոստիկանության տվյալներով՝ օդանավում, որը պատրաստվում էր թռչել դեպի Ստամբուլ, եղել է 111 ուղևոր։ Ահազանգը ստացվել է այն ժամանակ, երբ օդանավը թռիչքուղու վրա է եղել։ Ուղևորներին հենց թռիչքուղու վրա տարհանել են և ավտոբուսներով վերադարձրել օդանավակայանի տերմինալ։ Ոստիկանությունը փնտրում է ռումբը։

Նմանատիպ նյութեր