211652_close_icon
views-count104651 դիտում article-date 16:13 13-09-2017

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 2 անչափահաս երեխաների հայր էր, նրա այրին կարծում է, որ վթարի միակ մեղավորը իր ամուսինը չի եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս տարվա օգոստոսի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից Ford-ի վարորդն իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ և չուներ ծնողներ: Նա երկար տարիներ աշխատում էր ՀՀ ոստիկանությունում: Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Շիրակի մարզի Քասախ գյուղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ավտովթարի հետևանքով մահացածի կինը՝ 37-ամյա Լաուրա Մխոյանը, ասաց, որ իրենք բազմիցս դիմել են քննիչին, որպեսզի տեղեկություններ ստանան վթարի մասին, սակայն քննիչը իրենց պատասխանել է, որ առայժմ ոչինչ չի կարող տրամադրել։ Վերջինս նաև ասել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է հենց իր ամուսինը: Հաբեթի այրին՝ Լաուրան, ով ապրում է 2 անչափահաս դպրոցական երեխաների հետ և չունի օգնող բարեկամներ, չգիտի, թե ինչպես է կարողանալու հոգ տանել երեխաների մասին, բավարարել նրանց կարիքները: Սակայն նրա համար առաջնայինը ոչ թե ապահովագրական ընկերությունների տրամադրած գումարն է, այլ այն, որ արդարությունը հաստատվի, քանի որ, ըստ իրեն, վթարի միակ մեղավորը իր ամուսինը չի եղել: Ամուսինը վթարից առաջ զանգահարել է և ասել, որ 10-15 րոպեից տանը կլինի: Սևազգեստ կնոջ հույսն այն է, որ արդարությունը գլուխ բարձրացնի: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/10/1074501/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, բախվել էին Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5312 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել էին, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և ավագ տեսուչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Մարալիկի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը: Տեղում էր եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և հոսանքազրկել էին ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր