211652_close_icon
views-count3845 դիտում article-date 09:10 13-09-2017

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների 6-րդ փուլը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական՝ 6-րդ փուլը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Բանակցությունները սկսվել են հաշտության երաշխավոր երկրների աշխատանքային խմբերի հանդիպումով։ Հանդիպումներն անցնում են փակ դռների հետևում։ Ծրագրվում է, որ երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո դրանց կմիանան ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Աստանայում կարող է ստորագրվել Սիրիայի հարցով փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։

Նմանատիպ նյութեր