211652_close_icon
views-count10009 դիտում article-date 15:42 12-09-2017

Ռուսաստանը C-400 ԶՀՀ-ներ կմատակարարի Թուրքիային. պայմանագիրը ստորագրվել է

Մոսկվան և Անկարան ստորագրել են ռուսական C-400 նորագույն զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիրը, որի շուրջ երկար ժամանակ բանակցություններ էին տարվում, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ռուսաստանը պատրաստ է դրա իրականացմանը»,-ասված է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի փորձագետ Իգոր Կորոտչենկոն Ria Novosti-ին հայտնել է, որ պայմանագրի կիրագործվի առաջիկա 2 տարիների ընթացքում։ C-400 ԶՀՀ-ները դեռևս չունեն աշխարհում նմանօրինակը։ Դրանք նախատեսված են օդային օբյեկտների, այդ թվում՝ օդանավերի ու բալիստիկ հրթիռների խոցման համար։ Նմանօրինակ պայմանագիր Ռուսաստանն արդեն կնքել է նաև Չինաստանի հետ։

Նմանատիպ նյութեր