211652_close_icon
views-count6769 դիտում article-date 21:11 11-09-2017

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթող դուրս եկավ Մատլակովի հետ ճակատամարտում

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյք փուլը: Պարզապես վալիդոլային ստացվեց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցավեճը ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ: Թայ-բրեյքի 25-րոպեանոց պարտիաներում ոչ-ոքիներ գրանցվեցին, դրանից հետո 10 րոպեանոց պարտիաներ անցկացվեցին, որտեղ Արոնյանի հաղթանակին Մատլակովը պատասխանեց իր հաղթանակով: Եվ միայն սուպերբլիցում, որտեղ պարտիան տևում է 5 րոպե, Արոնյանը կարողացավ կոտրել համառ մրցակցի դիմադրությունը՝ հաղթելով երկու պարտիաներում: Պետք է արժանին մատուցել Մատլակովին, որը անհուսալի թվացող իրավիճակներում կարողանում էր բացառիկ կամք ցուցադրել և պայքարել մինչև վերջ: Նշենք, որ մրցավեճն այս փուլում ամենավերջինը ավարտվեց: Լևոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որը կմեկնարկի վաղը: Արոնյանի մրցակիցն այս փուլում կլինի ռուսաստանցի 21-ամյա գրոսմայստեր Դանիիլ Դուբովը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր