211652_close_icon
views-count102165 դիտում article-date 17:47 11-09-2017

Ողբերգական դեպք Երևանում. Մանկավարժական համալսարանի դասախոսը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել բետոնե արգելապատնեշին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարատկի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ադամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր