211652_close_icon
views-count11639 դիտում article-date 17:00 11-09-2017

Ադրբեջանական բանտում Լապշինին գրեթե ինքնասպանության են հասցրել. Ռիա Նովոստի

Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում փորձել է ինքնասպանություն գործել՝ կապված Իսրայել իր արտահանձնումն ուշացնելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։ Նրա խոսքով՝ ներկա պահին Լապշինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Հասանովն ասել է, թե Լապշինի արտահանձնման հարցը վաղուց էր օրակարգում, սակայն իսրայելական իշխանությունները ձգձգել են այն։ «Երեկ տհաճ դեպք տեղի ունեցավ. Նա ցանկացել է ինքնասպանություն գործել մեկուսարանում։ Բարեբախտաբար, շնորհիվ բանտի հսկիչների անհապաղ միջամտության, ինքնասպանությունը հնարավոր եղավ կանխել»,-ասել է Հասանովը՝ նշելով, որ Լապշինի արտահանձնման գործով ներկա պահին զբաղվում են ԱԳՆ-ն և Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Նմանատիպ նյութեր