211652_close_icon
views-count9144 դիտում article-date 12:50 11-09-2017

Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր, ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Այդ մասին հայտնում է Azertaj-ը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հրապարակման օրից։ Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Արցախի Հանրապետություն այցելելու համար Լապշինին ազատազրկման էր դատապարտել, վերջինս, սակայն, չէր ընդունել իր մեղքը։ Ադրբեջանում գործող կամայական օրենքով /318 հոդված/ հետապնդում է սպառնում «առանց պաշտոնական Բաքվին տեղեկացնելու» Արցախ այցելելողներին։

Նմանատիպ նյութեր