211652_close_icon
views-count52978 դիտում article-date 21:04 10-09-2017

Սյունիքի մարզում 30-ամյա վարորդը ԳԱԶ-69-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչ, 30-ամյա Համբարձում Սարջանյանը, իր վարած ԳԱԶ-69 մակնիշի 54 ԼՍ 030 համարանիշի ավտոմեքենայով, Շենաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Տատնի» կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարջանյանը, ուղևորներ՝ Սիսիան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռուբեն Կարապետյանը, 27-ամյա Բաբկեն Բագրատյանը, 57-ամյա Գագիկ Սարջանյանը և 30-ամյա Արեգ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքում գտնվող Աղիտուի հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր