211652_close_icon
views-count60212 դիտում article-date 11:43 10-09-2017

Պարզվել է Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը. վթարի կասկածյալը աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արարատի բաժնի, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ սեպտեմբերի 9-ին Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Opel Zafira մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 22-ամյա Էլեն Գրիգորյանը, ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան վարել է Վեդի քաղաքի բնակիչ, 53-ամյա Վահան Շահինյանը: Վթարի հետևանքով 06-ի վարորդ Վ. Շահինյանն ու Opel-ի ուղևորուհի, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 56-ամյա Զեմֆերա Սարգսյանը տեղում մահացել էին, իսկ Opel-ի վարորդ Է. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի ի տեղեկություններով՝ Է. Գրիգորյանը աշխատում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076940/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր