Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կանայք տեղափոխվել են հիվանդանոց
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 7-ին Երևանում կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում միմյանց հետ վիճաբանել, այնուհետև հարվածներ են հասցրել Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Լիլիթ Հ-ն և 34-ամյա Իզաբելլա Մ-ն:
Ծեծկռտուքի հետևանքով Լիլիթ Հ-ն քթի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ, իսկ Իզաբելլա Մ-ն ձախ դաստակի 4-րդ մատի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` կանանցից մեկն աշխատում է VIP ավտոդպրոց ՍՊԸ-ում որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: