211652_close_icon
views-count77881 դիտում article-date 13:08 09-09-2017

Նոր մանրամասներ՝ Գառնու ձորում 47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան վերաբերյալ, կան կասկածյալներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին են տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։ Վերջիններս կասկածվում են մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս են եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։ Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել է Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել են Газель մակնիշի ավտոմեքենայով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը թե շրջապատում, թե ընկերների մոտ ճանաչված էր որպես ընտանիքին նվիրված, խաթրաշահ անձնավորություն, ում անգամ հարևաններն անվանում էին հաշտարար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներ Հ. Ռստակյանի, Վ. Կասեմյանի և Գ. Կասեմյանի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու պահանջով։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/08/1076890/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ օրը նշված բուժկենտրոն էր տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով: Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանը: Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր Գառնիում վայր ընկնելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել էին միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել էր Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները ամբողջովին բացահայտելու, մյուս անձանց հայտնաբերելու և Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր