211652_close_icon
views-count28229 դիտում article-date 09:45 09-09-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes ու ВАЗ 2107-ը. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Էդուարդ Մանգասարյանի վարած Mercedes մակնիշի 17 MG 717 համարանիշի, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նարեկ Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TV 871 համարանիշի և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Աղաբեկյանի վարած Mercedes մակնիշի 80 DA 707 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դ. Աղաբեկյանը, ավտոմեքենաների ուղևորներ՝ 32-ամյա Արուսյակ Աղաջանյանը տեղափոխվել են Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 69-ամյա Մարիետա Լախոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահասներ՝ 6-ամյա Վալերի Աղաբեկյանը, 2-ամյա Առնո Աղաբեկյանը և 2017 թվականին ծնված Մարկ Աղաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Գևորգյանը աշխատում է «Իդեալ» խանութ-սրահում, վիրավորներից Ա. Աղաջանյանն աշխատում է «Ինեկոբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավոր երեխաները Դ. Աղաբեկյանի երեխաներն են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր