211652_close_icon
views-count3808 դիտում article-date 17:02 07-09-2017

Կառավարությունը մշակում է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը

Կառավարության նիստում այսօր վարչապետը հայտնել է, որ մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Արդյունավետ քննարկումներ իրականացնելու նպատակով, մեր կողմից սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել է հանձնարարական՝ ոլորտային աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3-ամսյա ժամկետում կիրականացվեն ռեգուլյար թեմատիկ քննարկումներ՝ նշված փաստաթղթի վերաբերյալ»,-ասել է Կարեն Կարապետյանը։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթն իրականացնելու է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»։ Վարչապետը, դիմելով հանրապետական բոլոր գործադիր մարմինների ղեկավարներին, հորդորել է նշված աշխատանքային խմբերը ձևավորել լավագույն մասնագետներից և ակտիվորեն ներգրավվել «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքներին՝ համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ։

Նմանատիպ նյութեր