211652_close_icon
views-count3258 դիտում article-date 17:10 06-09-2017

Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 76 միլիարդ դոլարը

Ուկրաինայի պետական պարտքը 2017թ. հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1,05 միլիարդ դոլարով (1,39 տոկոսով)՝ հասնելով 76,06 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է [url=http://www.segodnya.ua/economics/enews/gosdolg-ukrainy-prevysil-76-mlrd-dollarov-1053203.html]segodnya.ua[/url]-ն։ Նշվում է, որ պետական և պետության երաշխավորած պարտքը կազմել է 1,971 տրիլիոն գրիվնա նախորդ ամսվա 1,957 տրիլիոնի դիմաց: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գումարի մեծացումը դոլարային համարժեքով կապված է գրիվնայի պաշտոնական փոխարժեքի փոփոխության հետ: Երեկ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ երկիրն ամեն տարի արտաքին պարտքերի սպասարկման համար ծախսում է ավելի քան 100 միլիարդ գրիվնա (մոտ 3,8 միլիարդ դոլար): Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի տեղակալ Օլեգ Չուրին հայտնել է, որ մինչև 2019 թվականի վերջ Կիևը պետք է 12,8 միլիարդ դոլար վճարի արտաքին պարտավորություններով:

Նմանատիպ նյութեր