211652_close_icon
views-count43682 դիտում article-date 10:14 06-09-2017

Արտաշատի ոստիկանները պարզել են Արտաշատում BMW-ի միջից կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են սեպտեմբերի 3-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետև փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Սիմոնյանն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։ Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր