211652_close_icon
views-count4074 դիտում article-date 20:08 05-09-2017

Ուզբեկստանում դոլարի փոխարժեքը կրկնակի թանկացել է, կազմելով 8.100 սում

Ուզբեկստանում իրավական և ֆիզիկական անձինք սեպտեմբերի 5-ից կարող են ազատորեն իրականացնել շուկայական փոխարժեքով արժույթի առք ու վաճառքի գործառնություններ: Համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի 2-ին ստորագրել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, իսկ սեպտեմբերի 4-ին երկրի Կենտրոնական բանկը երկրի ազգային արժութի փոխարժեքը՝ սումը, արժեզրկել էգրեթե կիսով չափ։ Սեպտեմբերի 5-ից արժութային փոխարժեքը սահմանված է ամերիկյան 1 դոլարի դիմաց 8.100 սում: Անցած շաբաթ Կենտրոնական բանկի փոխարժեքով մեկ դոլարի արժեքը կազմում էր 4.210,35 սում, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41150492]BBC[/url]-ն:

Նմանատիպ նյութեր