211652_close_icon
views-count4340 դիտում article-date 20:45 04-09-2017

Տրանսպորտի նախարարը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր

Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քիմ Հյուն-Միին: Հանդիպման ընթացքում քննարկել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով հարավկորեական փորձի, տեխնիկական ներուժի և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ: Նախարար Վահան Մարտիրոսյանը Քիմ Հյուն-Միին հրավիրել է Հայաստան: Վերջինս իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր