211652_close_icon
views-count5409 դիտում article-date 19:42 04-09-2017

Հայաստանը ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը Իրկուտսկում անցկացվող միջազգային մրցաշարում հաղթող է ճանաչվել

Սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի ,,Բայկալի գավաթ,, անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: Հաճելի է, որ խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, ում գերազանց ելույթների պատվին հնչեց հայոց օրհներգն ու ծածանվեց եռագույնը: Հիշեցնենք, որ Վարիկ Վարդանյանը մեր ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր: Մրցաշարի հաղթողներ դարձան նաև 4 մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից: [b]Sambo.am +37440558680 [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր