211652_close_icon
views-count94438 դիտում article-date 09:54 04-09-2017

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է համընթաց ընթացող КамАЗ-ի մեջ, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 071 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Սերոբ Մովսիսյանի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 453 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ КамАЗ-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Զարգարյանի և մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսրայլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսրայելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ըստ նախնական տեղեկություննրի՝ Mercedes-ի վարորդը բախվել է դեպի Երևան համընթաց ընթացող КамАЗ-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր