211652_close_icon
views-count140602 դիտում article-date 09:30 15-04-2018

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր. Ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա Հարություն Ղազարյանը Երևան - Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 2108 մակնիշի 34 PO 011 համարանիշի ավտոմեքենայով՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ 42-ամյա Սայադ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 050 AD 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համաքաղաքացի 28-ամյա Անդրանիկ Փարվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական խումբը: Փրկարարները մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից հետո մեկ այլ բեռնատար, որի վարորդը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ասատրյանն է, բախվել է КамАЗ-ին: Բեռնատարների վարորդները աշխատում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարական ընկերությունում: Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր