211652_close_icon
views-count6230 դիտում article-date 20:45 03-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

Թբիլիսիում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը: Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Դանիել Քոուդերիին: Սեպտեմբերի 4-ին կկայանա այս մրցավեճի երկրորդ պարտիան: Հաջորդ փուլ դուրս գալու համար Արոնյանին բավարար է ոչ-ոքին: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր կնվաճեն: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները ոչ-ոքի են խաղացել: [b]Աշխարհի Գավաթ, առաջին փուլ [/b] Լևոն Արոնյան 1-0 Կոուդերի Դանիել Բորիս Գրաչով 1/2 Հրանտ Մելքումյան Ռոբերտ Հովհաննիսյան 1/2 Մաքսիմ Ռոդշտեյն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր