211652_close_icon
views-count11272 դիտում article-date 21:25 02-09-2017

Բեռլինը մերժել է Գյուլենի կողմնակիցների հաշիվները սառեցնելու Անկարայի պահանջը

Գերմանիայի իշխանությունները մերժել են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները սառեցնելու Թուրքիայի պահանջը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Անկարան այս մասին նոտա էր ուղարկել դեռևս 2017 թվականի սկզբին: Գերմանիան հայտարարել է, որ այդ պահանջն իրագործելու համար «իրավական հիմք չունի»: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրել էին 2016 թվականի հուլիսի 16-ին իրականացված և ձախողված հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: Անձամբ Գյուլենը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի և ավելին՝ դատապարտել էր այն:

Նմանատիպ նյութեր