211652_close_icon
views-count12599 դիտում article-date 15:18 02-09-2017

Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու անվտանգության երաշխիքներ է ստացել

«Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու: Եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանն ասաց, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին: «Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը՝ բնական է, որ հայկական պատվիրակությունները միշտ էլ դիմել են անվտանգության երախշիքների համար: Հուսով եմ ադրբեջանակն կողմը կկարողանա ապահովել հայկական պատվիրակության ֆիզիկական ներկայությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նմանատիպ նյութեր