211652_close_icon
views-count71054 դիտում article-date 09:12 02-09-2017

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Ռոսիա մոլ»-ի դիմաց Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց. ճանապարհին կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է: Վարորդը մեղայականով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր