41250 դիտում
22:38 10-05-2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց. ճանապարհին հետիոտնը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագոծությունների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:
Վարորդը նույն դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանի և տեսուչ Ալիկ Գալստյանի ուղեկցությամբ ավտոմեքենայով տեղափոխվել է քննչական բաժին:
Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+