6500 դիտում
20:21 01-09-2017
Հայաստանում վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը
Հայաստանի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել մի օրինագիծ, համաձայն որի կվերանա տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ նախկինում տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը ներդրվել էր ինչ-ինչ պատճառներով, այդ թվում դիսցիպլինայի ապահովման նպատակով: Խոսքը թերևս այն մասին է, որ զորակոչիկը գայթակղության չենթարկվեր՝ փախչել տուն:
Այժմ զորակոչիկների ծառայության վայրը որոշվում է վիճակահանությամբ, և պաշտպանության նախարարը կարծում է, որ «զինված ուժերի կայացածությունը թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանը ավելի մոտ գտնվող զորամասում ծառայություն անցնել»:
Իսկ առավելությունը՝ տանը ավելի մոտ զորամասում ծառայելու, որը տրվում էր ընտանեկան և այլ պայամաններից ելնելով զորակոչիկների որոշ կատեգորիաների, այժմ չեղարկվում է, քանի որ, Սարգսյանի խոսքով, այն «չգործող արտոնություն էր»: Դրա իմաստը նրանում էր, որ հեշտացնի զինվորի շփումը տան հետ, սակայն զինվորը ծառայության ընթացքում միևնույնն է չունի այդ հնարավրությունը: Ծնողներն էլ վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում են զորամասեր այցելել տղաներին տեսակցելու համար՝ Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հատուկ կատեգորիայի զինակոչիկները տանը ավելի մոտ տարածքում ծառայելու փոխարեն այլ արտոնություն կստանան՝ օրինակ, մարտական հերթապահություն չեն կրի: Բառացառությամբ այն դեպքերի, երբ իրենք ցանկություն կհայտնեն մասնակցելու մարտական հերթապահություններին:
[url=https://jam-news.net/?p=56640&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
22:45 09-01-2024
Վաշինգտոնում Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա կրակոցներ են հնչել
856 դիտում
14:41 12-01-2023
Ալկոհոլային որոշ խմիչքների իրացման և ներմուծման համար վերացվում է պարզեցված լիցենզիայի պահանջը
Այս բաժնից
529 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
559 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2434 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը