211652_close_icon
views-count8165 դիտում article-date 12:18 30-08-2017

Թուրքական բանակը հրթիռակոծել է Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքը. կան տուժածներ

Թուրքիայի զինված ուժերը հրթիռներ են արձակել Սիրիայի Հալեպ նահանգի Աֆրին քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Աֆրինում բնակվող քուրդ քաղաքական գործիչ Ռեզան Հեդուին։ Հրթիռակոծությունից տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 11 տարեկան մի աղջիկ, վնասվել են բնակելի տներ։ Հեդուի խոսքով՝ հրթիռներն արձակվել են այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը մուսուլմանական տոնի նախաշեմին դուրս էր եկել գնումներ կատարելու։ Նշենք, որ քաղաքը մեծամասամբ բնակեցված է քրդերով։

Նմանատիպ նյութեր