Թուրքական բանակը լրիվ վերահսկողություն է սահմանել Սիրիայի Աֆրին շրջանում
Թուրքիայի զինված ուժրի գլխավոր շտաբը «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրինի շրջանում ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։
Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան այս տարվա հունվարի 20-ից նոր ռազմական օպերացիա էր սկսել նշված շրջանում, որը մեծապես բնակեցված է քրդերով։ Օպերացիան իրականացվել է քրդերից բաղկացած «Ազգային ինքնապաշպանական ուժեր»-ի և «Ժողովրդավարական միության» ջոկատների դեմ։
Նշված շրջանում բնակվում է մոտ 1.5 մլն քուրդ։