211652_close_icon
views-count9010 դիտում article-date 11:14 29-08-2017

Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է. ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/28/1075842/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 28-ին, ուժեղ պայթյուն և հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար էր պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել էր խոշոր հրդեհ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ խուխն ու կրակը տեսանելի էին մի քանի կիլոմետրից։ Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր