1157 դիտում
09:07 08-02-2014
«Նաիրիտում» կրճատվող աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկել. նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, և խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման։ Սակայն «Նաիրիտի» լրատվական բաժնի դեկավար Անուշ Հարությունյանը հերքել էր, որ գործարանում պատրաստվում են կրճատել աշխատակիցներին, և հայտարարել էր, թե «դա ենթադրությունների ոլորտից է»։
Սակայն, ցավոք, մեր տեղեկությունները հաստատվում են. գործարանի աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել և, որ նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու։
Նաև նշել են, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմվում։ Բացի այդ, այս տարվա հունվար ամսից անգամ սննդի կտրոններն են վերացրել։
Նշենք, ներկայումս գործարանում կա 2437 աշխատակից, որից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մյուսները՝ հարկադիր պարապուրդում են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
965 դիտում
16:26 20-05-2020
Արցախի ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին
936 դիտում
16:35 23-01-2015
Ուկրաինայում ապրիլ ամսից արդեն 5000 մարդ է զոհվել
2280 դիտում
09:25 23-06-2016
Մուշեղ Պետոյանի հայրը Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, թե սեպտեմբերից չեն աշխատելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1921 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1429 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
802 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին