211652_close_icon
views-count65062 դիտում article-date 21:38 28-08-2017

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 54-ամյա «Ձախորդ Փանոսը» ձուկ բռնելուց հետո իր ավտոմեքենան հայտնաբերել է գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատը 2-րդ մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 6-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 54-ամյա Մելիք Թումանյանը իր ВАЗ 21 015 մակնիշի 26 LS 533 համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հատվածում և իջել է ձուկ բռնելու, այնուհետև վերադարձել է և հայտնաբերել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մետ 5 մետր առաջ ընթանալով` հայտնվել գետում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր