47903 դիտում
22:57 17-06-2019
Ձախորդ «Զազոյի» և «Զոզոյի» արկածները Իջևանում. «Բազե» սուպերմարկետը թալանելուց հետո նրանցից մեկը տանիքից վայր է ընկել ու հայտնվել Աղստև գետում. Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին «Զազոյին» և «Զոզոյին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Եփրեմ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Այդ օրը ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Ենոքավան գյուղի բնակիչ, 24-ամյա Արաքսյա Մկրտումյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք բաց պատուհանից մուտք են գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 110 հասցեում գործող «Բազե» սուպերմարկետ և այնտեղից գողացել 1 մլն 800 հազար դրամ:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գեորգի Միրզոյանի, բաժնի պետի տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև քննչական խումբը՝ քննիչ Ե. Գալստյանի գլխավորութամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Իջևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Չ.-ն:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Աղստև գետից ժամը 05:30-ի սահմաններում դուրս են բերել Իջևանի բնակիչ, 34-ամյա Թաթուլ Պ.-ին, ով ոտքի մասում ստացած կոտրվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այսօր տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նա եղել է ձերբակալված Նարեկ Չ.-ի հետ, ով տանիքից վայր է ընկել ու հայտնվել գետում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանություն դիմած Արաքյա Մ.-ն «Բազե» սուպերմարկետի մենեջերն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից մեկին Իջևանում «Զազո» են ասում, իսկ մյուսին «Զոզո»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+