211652_close_icon
views-count3679 դիտում article-date 16:42 26-08-2017

Իրաքյան բանակն ազատագրել է ԻՊ ահաբեկիչներից Թալլ-Աֆար քաղաքը

Իրաքի զինված ուժերը հետ են գրավել արդեն մի քանի օր դաժան մարտերի մեջ գտնվող Թալլ-Աֆար քաղաքն ամբողջությամբ։ Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։ Զինվորականներին հաջողվել է գրոհով վերցնել 16-րդ դարի ամրոցը և նրա վրա տեղադրել Իրաքի պետական դրոշը։ Ինչպես հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին, բանակը նեղացրել է ԻՊ ահաբեկիչներին սեղմող օղակը և վերջնականապես իր վերահսկողության տակ առել ողջ քաղաքը։ Նշենք, որ Թալլ-Աֆարը համարվում է Իրաքում ԻՊ գորհայինների վերջին հանգրվաններից մեկը։ Այն գտնվում Մոսուլից 70 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր