211652_close_icon
views-count30079 դիտում article-date 11:59 26-08-2017

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 37-ամյա վարորդը գարեջուր զտելու հումքով բարձված բեռնատարով կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9.8 կմ հատվածում 37-ամյա Արթուր Մելիքյանը իր վարած DAE մակնիշի 155 ԼՕ 55 համարանիշի խոշոր բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի ուղևորին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը և վարորդի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարն ուղևորվում էր Ղազախստան և բարձված էր գարեջուր զտելու համար հումքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր