211652_close_icon
views-count12192 դիտում article-date 20:58 23-08-2017

Մինսկը դիտորդներ է հրավիրում՝ դիտարկելու «Արևմուտք-2017» զորավարժությունները

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մի շարք երկրներից դիտորդներ է հրավիրել սեպտեմբերին նախատեսված ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2017» զորավարժությունները դիտարկելու համար: Հայտնում է [url=https://www.azatutyun.am/a/28692254.html]«Ազատությունը»[/url]: «7 երկրից՝ Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Շվեդիայից և Նորվեգիայից դիտորդներ են հրավիրվել այդ իրադարձությանը»,- նշված է Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Սեպտեմբերի 14-ից 20-ը Բելառուսի տարածքում նախատեսված զորավարժություններին մասնակցելու են 12 հազար 700 ռուս զինծառայողներ: Ըստ միջազգային պայմանագրերի՝ 13 հազար և ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների դիտարկումը պարտադիր է: Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմոնդաս Կարոբլիսը հունիսին մտահոգություն էր հայտնել երկրի սահմանների մերձակայքում ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման կապակցությամբ, համարելով, որ այն կարող է օգտագործվել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին Ռուսաստանի ագրեսիվ ռազմական ներկայությունը քողարկելու համար: Ռայմոնդաս Կարոբլիսի տեղեկություններով՝ հնարավոր է, որ զորավարժություններին մասնակցեն ոչ թե 12700, այլ 100 հազար զինծառայող Ռուսաստանից: «Արևմուտք-2017» զորավարժությունները դիտարկելու համար ՆԱՏՕ-ից 2 դիտորդ է մեկնելու: Այս մասին Բրյուսելից հաղորդում է «Ազատության» թղթակիցը:

Նմանատիպ նյութեր