211652_close_icon
views-count1186 դիտում article-date 13:14 22-07-2021

ՀՀ կառավարության պատվիրակությունը մեկնում է ՌԴ` Պետդումայի ընտրությունները դիտարկելու

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից սեպտեմբերի 25-ը Մոսկվա կգործուղվի ՀՀ կառավարության դիտորդական խումբը։

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` դիտորդական առաքելության կազմում ներառվել են վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր