211652_close_icon
views-count1834 դիտում article-date 20:46 23-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 23-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին ընկած հայտնաբերել վատառողջ՝ 1958 թ. ծնված Ռ. Մ.-ը, ում իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ: *** Օգոստոսի 23-ին, ժամը 12:50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:42-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում՝ հերթապահության ընթացքում լճի մեջ, նկատել են խեղդվող քաղաքացու։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 2000 թ. ծնված Ի. Խ.-ին:

Նմանատիպ նյութեր