211652_close_icon
views-count2873 դիտում article-date 17:11 23-08-2017

Մոլդովան խնդրել է ՄԱԿ-ին աջակցել Մերձդնեստրից ռուսական զորքի ամբողջական դուրսբերմանը

Մոլդովան խնդրել է ՄԱԿ-ին Մերձդնեստրից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման հարցը ներառել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում, հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%BC%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B2%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D0%B8%D1%82-%D0%BE%D0%BE%D0%BD-%D0%BE%D0%B1%D1%81%D1%83%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D0%B2%D0%BE%D0%BF%D1%80%D0%BE%D1%81-%D0%BE-%D0%B2%D1%8B%D0%B2%D0%BE%D0%B4%D0%B5-%D0%B2%D0%BE%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D1%85-%D1%80%D1%84-%D0%B8%D0%B7-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B5%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D1%8C%D1%8F/a-40196916]Deutsche Welle[/url]-ն: Քիշնևի գնահատմամբ՝ Մերձդնեստրում ՌԴ զորքերի ներկայությունը «վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»: Նամակում Մոլդովայի ներկայացուցիչը խնդրում է ՄԱԿ-ին աջակցել «իր ազգային տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամբողջական դուրսբերման գործընթացի ավարտին ուղղված Մոլդովայի ջանքերին»: Մորարուն նամակում հիշեցրել է նաև 1999 թվականին ընդունված ԵԱՀԿ հռչակագրի մասին, որը ողջունել է «Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը՝ ավարտել Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը մինչ 2002 թվականի ավարտը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր