211652_close_icon
views-count2859 դիտում article-date 14:53 22-08-2017

ԻՊ-ի օրերը հաշված են. Ջեյմս Մեթթիս

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը գտնում է, որ Իրաքում իր վերջին հանգրվանը պաշտպանող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրերը հաշված են։ Ինչպես հաղորդում է associated Press-ը, հայտարարությունը Մեթթիսն արել այսօր՝ անսպասելի այցով Իրաք ժամանելուց հետո։ «Հասկանո՞մ եք, ԻՊ-ը ներկա պահին օղակի մեջ է սեղմված, այնպես, որ նրա օրերը հաշված են։ Սակայն խմբավորման հետ հարցերը դեռ վերջնականապես լուծված չեն և դժվար թե դա առաջիկայում լուծվի»,-մեջբերում է գործակալությունը Մեթթիսի խոսքը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պենտագոնի ղեկավարը հանդիպումներ է ունենալու Իրաքի բարձրաստիճան ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվելու են ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հետագա անելիքները։

Նմանատիպ նյութեր