211652_close_icon
views-count143055 դիտում article-date 16:07 21-08-2017

Արտակարգ դեպք Սևանում. չինացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց կերած խորովածի դիմաց խոշոր գումար են պահանջել

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Շուն Դու Ցունը ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և իր դժգոհությունը հայտնել, որ Սևանի թերակղզու ավտոկայանատեղիներից մեկի մոտ գտնվող սննդի օբյեկտում մի քանի բաժին խորովածի համար իրենից պահանջել են 69 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չինացու ահազանգով Սևանի թերակղզի են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանոթյան բաժանմունքի պետի գխավորությամբ։ Պարզվել է, որ նշված ավտոկայանատեղիին հարակից սննդի կետը ռեստորան-սրճարան է, որն աշխատացվում է «Արամայիս Քոչարյան» ԱՁ-ի կողմից, որտեղ Շուն Դու Ցունը հայտնել է նորից, որ իր համերկրացի ընկերոջ՝ Բինգ Քսյուի հետ նշված օբյեկտում ճաշելուց հետո մատուցողուհին իրենցից պահանջել է 69 հազար դրամ գումար։ Մինչ ոստիկանները չինացիների հետ «լեզու կթրջեին», ժամանում է թարգմանիչը, ով, լսելով մատուցողուհուն, հայտնում է, որ մատուցողուհին ավել գումար չի ասել, այլ պահանջել է 26 հազար 900 դրամ, սակայն Շուն Դու Ցուն, ով ճիշտ չի հասկացել մատուցողուհուն, շտապ ահազանգել է Ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն թարգմանչի հետ խոսելուց հետո չինացիներն այցելել են Ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ իրենց պատճառով թյուրիմացություն է եղել, խնդրել են, որպեսզի իրենց ահազանգն անհետևանք մնա։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր