211652_close_icon
views-count83812 դիտում article-date 11:05 19-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. իրանցի ամուսիններն իրենց աղջկա հետ ներխուժել են փաստաբանի գրասենյակ, մի քանի անգամ ապտակել նրան և սպառնացել շշով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 11-ին իր գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, իր վստահորդները վիճաբանել և հարվածներ են հասցրել իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, փաստաբանի գրասենակ են այցելել Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացիներ Ֆարսադ Ղասեմլուն՝ իր կնոջ՝ Բաղրի Լաղանի Հաջիեհի և աղջկա՝ Ֆառնազ Ղասեմլուի հետ և գրասենյակում հայհոյել ու սպառնացել են, որի ժամանակ էլ Ֆ. Ղասեմլուն մի քանի անգամ ապտակել է փաստաբանին, իսկ Բ. Հաջիեհը սպառնացել է շշով հարվածել իրեն։ Փաստաբանը ՀՀ ոստիկանապետին հասցեագրած դիմումում հայտնել է, որ այդ ամենի արդյունքում որպես փաստաբան՝ խոչընդոտվել է իր լիազորությունների իրականացումը։ Փաստի առթիվ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հետաքննություն է սկսվել։ [b]Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0451089001503126326789004.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր