211652_close_icon
views-count26475 դիտում article-date 15:31 18-08-2017

Տավուշի մարզում 21-ամյա վարորդը «06»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև «ողջագուրվել» ռուսական համարանիշներով Lexus-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղանիս գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի Կոթի գյուղի 16 փողոցի 2-րդ փակուղու 1-ին տան բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Դավթյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ԼQ 582 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետև չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Օհանյանի վարած Lexus RX 450 մակնիշի A181 ET 123 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժաանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2 դասակի տեսուչներ Կարեն Ուլիխանյանն ու Արմեն Պողոսյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Բաղանիս համայնքի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես անանցանելի էր դարձել, ինչի պատճառով էլ խցանումը անցնում էր մոտ 1 կմ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր