211652_close_icon
views-count15171 դիտում article-date 18:18 17-08-2017

Մենք խնդիրներ կունենանք, որովհետև ՌԴ-ն շարունակում է իզգոյ քաղաքականությունը. Հովհաննես Իգիթյան

«Ռուսաստանը խախտեց հետսառըպատերազմյան ժամանակում ձեռքբերված պայմանավորվածություններից մեկը՝ կապված միջուկային զենքի չտարածման, Ուկրաինայի հանդեպ կոնվենցիան կիրառելու հետ: Այս պատճառով Արևմուտքը դուրս եկավ ՌԴ դեմ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինիս գնահատմամբ՝ ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցները խոցելի են դարձնում ՌԴ-ն: «ՌԴ-ն զարգանում է նավթի ու գազի միջոցով, իսկ պատժամիջոցները խփում են առաջին հերթին գազային ու նավթային ծրագրերի զարգացմանը՝ տեխնոլոգիաների, ֆինանսավորման տեսանկյուններից»,- ասաց Իգիթյանը: Նրա կարծիքով՝ ամերիկյան պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի վրա: «Մասնավոր տրանսֆերտները դարձել են ՀՀ տնտեսության զգալի մաս, իսկ ռուբլին արժեզրկվել է, ՌԴ-ում օտարերկրացիների համար բավական դժվար է դարձել աշխատանք գտնելը: Մենք խնդիրներ կունենանք նաև քաղաքական իմաստով, որովհետև ՌԴ-ն շարունակում է իզգոյ քաղաքականությունը»,- նշել է ՀՀՇ վարչության անդամը:

Նմանատիպ նյութեր