1328 դիտում
16:55 30-06-2021
ԵԽԽՎ-ում անհնար են համարում առաջ շարժվելն առանց հայ գերիների վերադարձի. Հովհաննես Իգիթյան
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին, մասնավորապես` հայ գերիների վերադարձի խնդիրը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Բոլոր զեկուցողները և բոլոր ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները (բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների) գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել: Երբ խոսում ենք վստահության մթնոլորտ ձևավորելու մասին, պարզ է, որ որևէ վստահության մթնոլորտ առանց գերիների վերադարձի անհնար է»,- ընդգծեց Իգիթյանը:
Պատգամավորը նշեց, որ ԵԽԽՎ-ում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հարցը, որի շրջանակներում զուգահեռներ են անցկացվել Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում ռազմատենչ գործողությունների հետ, որոնք դժգոհություն էր առաջացրել ԵԽԽՎ-ում:
«Ինչ է անում Ադրբեջանը` սկզբից ներխուժում է Հայաստանի տարածք և հետո ասում` եկեք բանակցենք: Ինչպես Թուրքիայի հարցում, այդպես էլ Ադրբեջանի հարցում, մեր գործընկերների հետ բարձրացրեցինք այն հարցը, որ ցանկացած բանակցություն անհնար է, երբ ներկա են ռազմական ուժերը»,- հավելեց Իգիթյանը:
Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ թե ՀՀ ԱԺ պատվիրակության ելույթներում, թե այլ երկրների գործընկերների ելույթներում առկա են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են Հայաստանին:
«Գիտեք, որ ԵԽԽՎ-ն պատժիչ լծակներ չունի, բայց տեսնում ենք այն, որ ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները այդ ընդհանուր մթնոլորտը տեղափոխում են իրենց խորհրդարաններ»,- եզրափակեց Իգիթյանը:

Նմանատիպ նյութեր
6821 դիտում
22:59 28-02-2021
Էդգար Իգիթյան. Մեր անցյալն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեր ապագան․․․ դեպի առաջ նայիր եւ առաջ շարժվիր
2303 դիտում
16:08 25-01-2021
Մարուքյանը ԵԽԽՎ-ում ակցիա է արել գերիների վերադարձի պահանջով
Այս բաժնից
496 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
511 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
568 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»