211652_close_icon
views-count95282 դիտում article-date 11:50 17-08-2017

Ավտովթար-վրաերթ Երևանում. Mercedes-ը բախվել է ВАЗ 21074-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, Թալին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 98 ZZ 222 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նվեր Մանուկյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 DR 677 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ВАЗ 21074-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մերուժան Հեթումյանը և Արծրուն Ռտոյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեղավորը հետիոտն է եղել, ով չթույլատրելի հատվածում փորձել է փողոցն անցնել, այն դեպքում, երբ նշված վայրում գտնվում է ստորգետնյա անցում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր