211652_close_icon
views-count6598 դիտում article-date 20:03 16-08-2017

Գերմանիան հերքում է Թուրքիայի հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկի՝ իրենց մոտ գտնվելու պնդումները

Գերմանիան արձագանքել է Թուրքիայի պնդումներին այն մասին, թե Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից Ադիլ Օքսյուզը գտնվում է Գերմանիայում: Ինչպես գրում է DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ հենվելով գերմանական դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ Գերմանիան հավաստիացնում է, որ Օքսյուզի Գերմանիայում գտնվելու հետ կապված որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/16/1074875/]հայտնել էինք[/url], որ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային բողոքի նոտա էր ուղղել, որտեղ նշել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Ադիլ Օքսյուզը գտնվում է Գերմանիայում և պահանջել նրա արտահանձնումը:

Նմանատիպ նյութեր